11:15  ,  20 դեկտեմբերի, 2019

Վիդալի գործակալը կհանդիպի «Բարսելոնայի» նախագահի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Բարսելոնայից»:

Sport.es-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 20-ին Վիդալի գործակալը կհանդիպի «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ և կխնդրի 32-ամյա կիսապաշտպանի տեղափոխության շուրջ համաձայնության գալ Միլանի «Ինտերի» հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արտուրո Վիդալը, տեղեկանալով, որ ընդգրկված չէ Մադրիդի «Ռեալի» հետ խաղի մեկնարկային կազմում, կիսատ է թողել «Բարսելոնայի» մարզումը և հեռացել է ակումբի մարզաբազայից:

Հիշեցնենք, որ Վիդալը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում