11:15 20 դեկտեմբերի, 2019Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Բարսելոնայից»:
Sport.es-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 20-ին Վիդալի գործակալը կհանդիպի «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ և կխնդրի 32-ամյա կիսապաշտպանի տեղափոխության շուրջ համաձայնության գալ Միլանի «Ինտերի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արտուրո Վիդալը, տեղեկանալով, որ ընդգրկված չէ Մադրիդի «Ռեալի» հետ խաղի մեկնարկային կազմում, կիսատ է թողել «Բարսելոնայի» մարզումը և հեռացել է ակումբի մարզաբազայից:
Հիշեցնենք, որ Վիդալը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.