00:00  ,  19 դեկտեմբերի, 2019

Ռոնալդուի գոլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափեց «Սամպդորիայի» հետ: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: 35-րդ րոպեին «Սամպդորիայի» իտալացի հարձակվող Ջանլուկա Կապրարին խփեց պատասխան գոլը: 45-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց «Յուվենտուսի» հաղթական գոլը՝ 3 միավոր պարգևելով իր թիմին:

«Յուվենտուսն» այժմ 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սամպդորիան» 15 միավորով 16-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Սամպդորիա» - «Յուվենտուս»՝ 1:2 (տեսանյութ)

Ջանլուկա Կապրարի, 35 - Պաուլո Դիբալա, 19, Կրիշտիանու Ռոնալդու, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում