00:00 19 դեկտեմբերի, 2019Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափեց «Սամպդորիայի» հետ: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: 35-րդ րոպեին «Սամպդորիայի» իտալացի հարձակվող Ջանլուկա Կապրարին խփեց պատասխան գոլը: 45-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց «Յուվենտուսի» հաղթական գոլը՝ 3 միավոր պարգևելով իր թիմին:
«Յուվենտուսն» այժմ 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սամպդորիան» 15 միավորով 16-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Սամպդորիա» - «Յուվենտուս»՝ 1:2 (տեսանյութ)
Ջանլուկա Կապրարի, 35 - Պաուլո Դիբալա, 19, Կրիշտիանու Ռոնալդու, 45
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.