22:02  ,  18 դեկտեմբերի, 2019

Սուլշեր. Ցանկանում եմ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքիս տարեդարձը նշանավորել հաղթանակով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ «Կոլչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման մասին:

«1 տարի առաջ ես նշանակվել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում և ցանկանում եմ ակումբում աշխատանքիս տարեդարձը նշանավորել գոլով:

Իհարկե, այս խաղում մենք բացահայտ ֆավորիտ ենք, սակայն պետք է գործենք զգուշորեն, որպեսզի մրցակիցը չկարողանա հաջողության հասնել»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ուլե-Գունար Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով