Եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» խփած գոլերի քանակով առաջ անցավ անգլիական թիմի նախկին հարձակվող, ուրուգվայցի Լուիս Սուարեսին, որն այժմ հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»։
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին», Սալահը դարձավ դուբլի հեղինակ՝ լիվերպուլյան ակումբում իր գոլերի քանակը հասցնելով 84-ի։ Լուիս Սուարեսը խփել է 82 գոլ։
«Լիվերպուլի» լավագույն 20 ռմբարկուները պատմության մեջ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում