Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին չի գլխավորի անգլիական «Տոտենհեմը», տեղեկացնում է Marca-ն:
48-ամյա մասնագետը չի կարողացել համաձայնության գալ «Տոտենհեմի» հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ:
Ունաի Էմերին առաջարկներ է ստացել նաև Չինաստանի առաջնությունը ներկայացնող ակումբներից, սակայն մերժել է դրանք:
Հիշեցնենք, որ Էմերին «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսին: Իսպանացի մասնագետը պաշտոնանկ է արվել այս տարվա նոյեմբերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում