Անգլիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ արտագնա խաղում մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի 2։2 հաշվով։
Հյուրերը հաշիվը բացեցին 22-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի գոլի շնորհիվ, սակայն արդեն 3 րոպե անց բաց թողեցին պատասխան գոլը։ Մանչեսթերյան թիմին առաջ մղեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի գոլը 82-րդ րոպեին։ Սակայն 88-րդ րոպեին «Նյուքասլը» դարձյալ հավասարեցրեց հաշիվը՝ 2։2։
«Մանչեսթեր Սիթին» 29 միավորով երկրորդ տեղում է, մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լեսթեր Սիթին» ունի նույնքան միավոր։ Առաջատարը «Լիվերպուլն» է, որը 13 խաղում վաստակել է 37 միավոր։ «Նյուքասլը» 16 միավորով 12-րդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։2 (տեսանյութ)
Իետրո Վիլեմս, 25, Ջոնջո Շելվի, 88 - Ռահիմ Ստերլինգ, 22, Կեւին Դե Բրույնե, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում