12:12  ,  28 նոյեմբերի, 2019

Գեւորգ Ղազարյան․ Խաշմանյանն անտրամաբանական բաներ ասելու փոխարեն, ավելի լավ է ներողություն խնդրեր հայ ազգից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հայտարարություններին Եվրո-2020-ից ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայի հավաքականից 1։9 հաշվով կրած պարտությունից հետո։

«Հարգելի երգրպագուներ, ուզում եմ, նախ և առաջ, ներողություն խդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզիչի իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել Ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքանի հետ Իտալիա ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, 2007 թվականից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել: Իրա խոսքերը ապշեցնելու աստիճան անտրամաբանական են:

Երբ նա հայտարարում է, որ Սա ազգային հավաքական չէ, այլ ուղակի հավաքական և որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասում է, որ դա ասելով ի նկատի է ունեցել Ֆեդերացիայի աշխատակազմը: Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և առավել ևս 9-1 հաշվի հետ: Իրա ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չի, ուղղակի հավաքական է առանց ֆունդամենտալ (առանցքային ) խաղացողի։ Երբևէ չեմ տեսել մի մարզիչ կամ ֆուտբոլիստ, որ խաղի արդյունքը կապի՝ թե ֆեդերացիայից ով ա մեկնում թիմի հետ, ով չէ:

Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագողներ, ֆեդերացիայի աշխատակիցներ, երբեմն երկրպագուներ եղել են մեզ հետ նույն ինքնաթիռում, հյուրանոցում: Ավելի լավ է խոսի թե ինչի՞ մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի ինչի՝ ավելի լավ է այսքան օր անցել է, գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ: Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ այս նույն հաաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղեգիր նվաճելու և հավատում եմ, որ այս կազմը ի զորու է հաջողություններ գրանցելու»,- Ֆեյսբուքում գրել է Գեւորգ Ղազարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում