14:25  ,  24 նոյեմբերի, 2019

«Սոչին» Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ վերջնամասում բաց թողեց հաղթանակը

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Սոչին» Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում հյուրընկալվեց համանուն թիմին։ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին նորամուտը նշեց «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Նա թիմը կգլխավորի մինչեւ ձմեռային խաղադադարը։

«Սոչին» հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Հյուրերի կազմում 25-րդ րոպեին հաշիվը բացեց ռուսաստանցի հարձակվող Դմիտրի Պոլոզը։ 85-րդ րոպեին «Ուֆայի» սլովենացի հարձակվող Անդրես Վոմբերգարը վերականգնեց հավասարությունը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 77-րդ րոպեին։

«Սոչին» 14 միավորով վերջին տեղում է եւ 3-ական միավոր է հետ «Ռուբինից» ու «Տամբովից»։ «Ուֆան» 19 միավորով 11-րդ տեղում է։

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Ուֆա» - «Սոչի»՝ 1։1

Անդրես Վոմբերգար, 85 - Դմիտրի Պոլոզ, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում