18:25  ,  23 նոյեմբերի, 2019

Մոուրինյոյի նորամուտը «Տոտենհեմում» հաղթական էր (ֆոտո, վիդեո)

Ժոզե Մոուրինյոյի նորամուտը Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում հաղթական էր։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինած պորտուգալացի մասնագետի ղեկավարությամբ «Տոտենհեմը» Անգլիայի առաջնության 13-րդ տուրում Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը, բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Վերջնամասում դաշտի տերերից գոլերի հեղինակներ դարձան անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն եւ իտալացի պաշտպան Անջելո Օգբոնան։

«Տոտենհեմը» 17 միավորով բարձրացավ ընթացիկ 5-րդ տեղ։ «Վեստ Հեմը» 16-րդն է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 73, Անջելո Օգբոնա, 90+7 - Սոն Հին Մին, 36, Լուկաս Մոուրիա, 43, Հարի Քեյն, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով