09:40  ,  22 նոյեմբերի, 2019

ՊՍԺ-ի սեփականատերը կարող է ձեռք բերել «Ռոման»

Իտալական «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան, հնարավոր է, վաճառքի հանի ակումբի բաժնետոմսերը, տեղեկացնում է Il Messaggero-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկացի գործարարը պատրաստ է վաճառել «Ռոմայի» բաժնետոմսերի 100 տոկոսը, եթե դրա դիմաց ստանա 800 միլիոն եվրո:

«Ռոմայի» ձեռքբերմամբ հետաքրքրված է ամերիկյան The Friedkin Group ընկերությունը, որի սեփականատեր հանդիսանում է ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր Նասել Ալ-Խելայիֆին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ռոմայի» բաժնետոմսերը ձեռք բերելու ցանկություն ունի նաև Քաթարի էմիր Թամիմ բան Համադ Ալ Թանիի ղեկավարությամբ գործող մարզական ներդրումային հիմնադրամը:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 12-րդ տուրից հետո «Ռոման» 22 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում