19:17  ,  21 նոյեմբերի, 2019

«Ռոմայի» նախագահը պատրաստ է 800 միլիոն եվրոյով վաճառել ակումբը

«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան պատրաստ է վաճառել ակումբը, եթե ստանա 800 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է իտալական Il Messaggero-ն։

Qatar Sport Investments-ը ցանկանում է ձեռք բերել իտալական ակումբը։ Քաթարի էմիր Թամիմ բան Համադ Ալ Թանիի ղեկավարությամբ գործող մարզական ներդրումային հիմնադրամը պատրաստ է սկսել բանակցություններ «Ռոմայի» հետ։

Իտալիայի ընթացիկ առաջնության 12 խաղում «Ռոման» վաստակել է 22 միավոր եւ 6-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում