22:50  ,  15 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը պարտվեց և զրկվեց ուղեգրից (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրի խաղում ընդունել էր Հունաստանի հավաքականին։

Հայաստանի հավաքականը նվազագույն՝ 0:1 հաշվով պարտություն կրեց: Հունաստանի հավաքականի միակ գոլը հանդիպման 35-րդ րոպեին խփեց Դիմիտրիս Լիմինիոսը:

Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 5 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 40:60 ՝ հօգուտ Հունաստանի:

Զուգահեռ ընթացող J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 9-րդ տուր

Հայաստան - Հունաստան՝ 0։1 

Դիմիտրիս Լիմինիոս, 35

Ֆինլանդիա - Լիխտեյնշտեյն՝ 3:0

Ժասե Տուոմինեն, 21, Տեմու Պուկի, 64, 75

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում