22:50 15 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրի խաղում ընդունել էր Հունաստանի հավաքականին։
Հայաստանի հավաքականը նվազագույն՝ 0:1 հաշվով պարտություն կրեց: Հունաստանի հավաքականի միակ գոլը հանդիպման 35-րդ րոպեին խփեց Դիմիտրիս Լիմինիոսը:
Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 5 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 40:60 ՝ հօգուտ Հունաստանի:
Զուգահեռ ընթացող J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից:
Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 9-րդ տուր
Հայաստան - Հունաստան՝ 0։1
Դիմիտրիս Լիմինիոս, 35
Ֆինլանդիա - Լիխտեյնշտեյն՝ 3:0
Ժասե Տուոմինեն, 21, Տեմու Պուկի, 64, 75































Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.