18:12  ,  11 նոյեմբերի, 2019

Բարտոմեու․ Կասկած չունեմ, որ Մեսին «Բարսելոնայում» կմնա եւս 4-5 տարի

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է թիմի առաջատար, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ հետագա համագործակցության մասին։

«Մեսին վաստակել է իրավունքը ինքնուրույն որոշել իր պայմանագրի երկարաձգման հարցը։ Եթե նա նախկինի նման ուժեղ եւ հավակնոտ է, ապա կանի դա։

Մի քանի շաբաթ առաջ նա ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»։ Նա մեր առաջատարն է, եւ ես կասկած չունեմ, որ նա եւս 4-5 տարի կմնա թիմում։

Նաեւ չեմ կասկածում, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո էլ Մեսին մինչեւ կյանքի վերջը կապ կունենա «Բարսելոնայի» հետ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Մեսին գործող պայմանագրով իրավունք ունի ամեն տարվա հունիսին հեռանալ «Բարսելոնայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում