18:12 11 նոյեմբերի, 2019«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է թիմի առաջատար, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ հետագա համագործակցության մասին։
«Մեսին վաստակել է իրավունքը ինքնուրույն որոշել իր պայմանագրի երկարաձգման հարցը։ Եթե նա նախկինի նման ուժեղ եւ հավակնոտ է, ապա կանի դա։
Մի քանի շաբաթ առաջ նա ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»։ Նա մեր առաջատարն է, եւ ես կասկած չունեմ, որ նա եւս 4-5 տարի կմնա թիմում։
Նաեւ չեմ կասկածում, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո էլ Մեսին մինչեւ կյանքի վերջը կապ կունենա «Բարսելոնայի» հետ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Մեսին գործող պայմանագրով իրավունք ունի ամեն տարվա հունիսին հեռանալ «Բարսելոնայից»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.