18:01  ,  7 նոյեմբերի, 2019

Արթուր Վանեցյան․ ՀՖՖ գործկոմը Աբրահամ Խաշմանյանին միաձայն ընտրեց հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն միաձայն հաստատել է Աբրահամ Խաշմանյանի նշանակումը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այդ մասին գործկոմի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: ՀՖՖ-ն մեկ տարվա պայմանագիր է կնքել Խաշմանյանի հետ։

Հիշեցնենք, որ Երեւանի «Ալաշկերտը» Խաշմանյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նա թիմից հեռացել էր սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ ռուսական «Տամբովից» հեռացված Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությունը եւս քննարկվում էր, սակայն ՀՖՖ-ի ղեկավարության մի մասը դեմ էր դուրս եկել նրա նշանակմանը։

Նոյեմբերի 6-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել Աբրահամ Խաշմանյանին: Նշանակումը մեծ իրարանցում էր առաջացրել ՀՖՖ գործկոմում, որի անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մտահոգություն էր, որ Խաշմանյանի թեկնածությունը չի քննարկվել գործկոմում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով