19:02  ,  1 նոյեմբերի, 2019

ԵԱ․ Աննա Սարգսյանի սենսացիոն հաղթանակը Եվրոպայի եռակի չեմպիոն Վալենտինա Գունինայի նկատմամբ

Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցում է առաջատար Ռուսաստանի թիմի հետ։

Չորրորդ խաղատախտակին սենսացիոն հաղթանակ տարավ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը (2242), որի մրցակիցը Եվրոպայի անհատական առաջնությունների եռակի չեմպիոն, Համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող, գրոսմայստեր Վալենտինա Գունինան (2509) էր։ Աննա Սարգսյանը սեւ ֆիգուրներով առավելության հասավ 34 քայլում։

Մյուս պարտիաները շարունակվում են։ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով մրցում է Ալեքսանդրա Գորյաչկինայի, Սիրանուշ Ղուկասյանը սեւերով խաղում է Կատերինա Լագնոյի, Էլինա Դանիելյանը սպիտակներով՝ Օլգա Գիրյայի հետ։

Ֆոտո՝ ՀՇՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս