17:12  +04,  31 հոկտեմբերի, 2019

Բեյլը չի սպասել «Ռեալի» հանդիպման ավարտին և հեռացել է ստադիոնից

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում հյուրընկալել էր «Լեգանեսին»: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ էր տարել 5:0 հաշվով:

«Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը հետևել է հանդիպմանը ստադիոնից, չի սպասել հանդիպման ավարտին և խաղի ավարտից 8 րոպե առաջ հեռացել է ստադիոնից:

Բեյլին հաջողվել է խուսափել տուգանքից, քանի որ «Ռեալի» ղեկավարությունը տուգանում է թիմի այն խաղացողներին, որոնք ակումբի մասնակցությամբ հանդիպումներից հեռանում են ոչ շուտ, քան խաղավարտից 10 րոպե առաջ:

Ավելի վաղ իսպանական պարբերականները հաղորդել էին, որ Բեյլի և «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերությունները կրկին լարվել են, և Բեյլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է հեռանալ Արքայական ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ