France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 30 ֆուտբոլիստ: Հայտնի են դարձել վերջին 10 հավակնորդների անունները:
5-րդ հնգյակ. Լիոնել Մեսի «Բարսելոնա», Ռիյադ Մահրես «Մանչեսթեր Սիթի», Կևին դե Բրույնե «Մանչեսթեր Սիթի», Կալիդու Կուլիբալի «Նապոլի», Անտուան Գրիզման «Բարսելոնա»:
6-րդ հնգյակ. Մոհամեդ Սալահ «Լիվերպուլ», Էդեն Ազար «Ռեալ Մադրիդ», Մարկինյոս ՊՍԺ, Ռահիմ Ստերլինգ «Մանչեսթեր Սիթի», Ժոաու Ֆելիշ «Աթլետիկո Մադրիդ»:
Ավելի վաղ France Football-ը հրապարակել էր «Ոսկե գնդակին» հավակնող առաջին 20 թեկնածուների անունները:
France football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում