00:37 22 հոկտեմբերի, 2019France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են 30 ֆուտբոլիստ: Հայտնի են դարձել վերջին 10 հավակնորդների անունները:
5-րդ հնգյակ. Լիոնել Մեսի «Բարսելոնա», Ռիյադ Մահրես «Մանչեսթեր Սիթի», Կևին դե Բրույնե «Մանչեսթեր Սիթի», Կալիդու Կուլիբալի «Նապոլի», Անտուան Գրիզման «Բարսելոնա»:
6-րդ հնգյակ. Մոհամեդ Սալահ «Լիվերպուլ», Էդեն Ազար «Ռեալ Մադրիդ», Մարկինյոս ՊՍԺ, Ռահիմ Ստերլինգ «Մանչեսթեր Սիթի», Ժոաու Ֆելիշ «Աթլետիկո Մադրիդ»:
Ավելի վաղ France Football-ը հրապարակել էր «Ոսկե գնդակին» հավակնող առաջին 20 թեկնածուների անունները:
France football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.