Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր մարզավիճակի և ընթացիկ մրցաշրջանում իր մրցելույթների մասին:
«Իմ կարիերայում արդեն 700 գոլ եմ խփել, ինչը հրաշալի արդյունք է, սակայն ես չեմ պատրաստվում բավարարվել դրանով և փորձելու եմ այս թիվը հնարավորինս մեծացնել:
Իմ խաղով ապացուցում եմ, որ տարիքը միայն թիվ է: Ցանկանում եմ շատ գոլեր խփել և օգնել «Յուվենտուսին» գավաթներ նվաճել»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է Իտալիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2018 թվականից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում