17:56  ,  21 հոկտեմբերի, 2019

«Գանձասարն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրում «Գանձասար-Կապանը» մրցեց չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: Հայաստանի չեմպիոնը պարտություն կրեց 1:2 հաշվով:

«Գանձասարի» կազմից 9-րդ րոպեին աչքի ընկավ Գեղամ Հարությունյանը, իսկ 90-րդ րոպեին՝ Դավիթ Մինասյանը:

«Արարատ-Արմենիայի» միակ գոլը խփեց ռուս կիսապաշտպան Դմիտրի Գուզը:

Այժմ «Գանձասարը» 10 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է: «Արարատ-Արմենիան» երրորդն է՝ 19 միավորով:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1

Գեղամ Հարությունյան, 9, Դավիթ Մինասյան, 90 - Դմիտրի Գուզ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով