Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի պատասխան խաղում Մախաչկալայի «Անժին» հյուրընկալվելիս հինգ անպատասխան գնդակ ուղարկեց հոլանդական «Ազ Ալկմարի» դարպասը՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով խմբային փուլի ուղեգիր։
Մախաչկալայի թիմի առավելությունը 45-րդ րոպեին կրկնապատկեց կամերունցի ռմբարկու Սամուել Էտո՝Օ-ն, ով աչքի ընկավ անհատական բարձր վարպետությամբ՝ խփելով գեղեցիկ գնդակ։
«Անժիի» կազմում մեկական անգամ աչքի ընկան նաեւ Մուբարակ Բուսուֆան, Լասինա Տրաորեն, Մեհդի Կարսելա-Գոնսալեսն ու Շամիլ Լիխիյալովը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում