17:43  ,  16 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել Ալեգրիի հետ

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրին հնարավոր է՝ աշխատանքի անցնի Անգլիայում, հայտնում է Tuttomercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Ալեգրիի հետ, որը պատրաստակամություն է հայտնել գլխավորել մանչեսթերյան ակումբը, եթե ստանա տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Ալեգրիի ծառայություններով հետաքրքրվում է նաև անգլիական «Տոտենհեմը»:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնանկ կանի թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին, եթե ակումբը պարտություն կրի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English