21:53  ,  13 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Ռուսաստանը նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր, օրվա արդյունքներ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Ընտրական փուլի 8-րդ տուրում ռուսները հյուրընկալվելիս 5։0 հաշվով պարտության մատնեցին Կիպրոսի թիմին եւ I խմբում 21 միավորով ապահովեցին երկրորդ տեղը։ Այս խմբում առաջինը ուղեգիրը նվաճել էր Բելգիան, որն ունի 8 հաղթանակ։

C խմբում Հոլանդիայի հավաքականը 2։1 հաշվով պարտության մատնեց Բելառուսի հավաքականին եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Գերմանիան հետ է 3 միավոր։

Եվրո-2020, ընտրական փուլ, 8-րդ տուր

I խումբ

Կիպրոս - Ռուսաստան՝ 0։5 (տեսանյութ)

Դենիս Չերիշեւ, 9, 90+2, Մագոմեդ Օզդոեւ, 22, Արտյոմ Ձյուբա, 79, Ալեքսանդր Գոլովին, 89

Հեռացում՝ Կոնստանտինոս Լայֆիս (Կիպրոս), 27

Շոտլանդիա - Սան Մարինո՝ 6։0

Ջոն Մաքգին, 12, 27, 45+1, Լոուրենս Շանկլենդ, 65, Ստյուարտ Ֆինդլեյ, 67, Ստյուարտ Արմստրոնգ, 86

Ղազախստան - Բելգիա՝ 0։2 (տեսանյութ)

Միշի Բատշուայի, 21, Տոմա Մենյե, 53

C խումբ

Բելառուս - Հոլանդիա՝ 1։2 (տեսանյութ)

Ստանիսլավ Դրագուն, 53 - Ժորժինյո Վեյնալդում, 32, 41

Էստոնիա - Գերմանիա՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

E խումբ

Հունգարիա - Ադրբեջան՝ 1։0

Միհայ Կորհուտ, 10

Ուելս - Խորվաթիա՝ 22։45

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով