Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է երկրպագուներին․
«Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին:
Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները: Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 1։1 հաշվով է խաղացել Լիխտենշտեյնի թիմի հետ։
Հոկտեմբերի 15-ին Տուրկուում Հայաստանի թիմը կմրցի ֆինների հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում