11:25  ,  13 հոկտեմբերի, 2019

ՀՖՖ-ի շնորհակալությունը երկրպագուներին․ Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է երկրպագուներին․

«Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին:

Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները: Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 1։1 հաշվով է խաղացել Լիխտենշտեյնի թիմի հետ։

Հոկտեմբերի 15-ին Տուրկուում Հայաստանի թիմը կմրցի ֆինների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս