Superbe frappe de Tigran Barseghyan ! #LIEARM pic.twitter.com/02gk11p4Td
— Feuille de Match (@feuille_match) October 12, 2019
Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Վադուցում մրցեց Լիխտենշտեյնի թիմի հետ։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը՝ բավարարվելով 1 միավորով։ Կողմերը մեկական գոլ փոխանակեցին։
Հանդիպման հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի թիմի եւ ղազախական «Կայսարի» հարձակվողը 19-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանի փոխանցումից հետո, հեռվից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Take a bow, Tigran
— Official Armenian FF (@OfficialArmFF) October 12, 2019
Feel the magic in the air, coz #TikoMagic is in action#LIEARM #Armenia #GoArmenia pic.twitter.com/gP6Mb9g5ll
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը սուր հակագրոհից հետո փոխարինման դուրս եկած հարձակվող Յանիկ Ֆրիկի գոլի շնորհիվ վերականգնեց հավասարությունը։
J խմբում զուգահեռ ընթացած խաղում Իտալիայի հավաքականի Ժորժինյոյի եւ Բեռնարդեսկիի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով պարտության մատնեց Հունաստանի հավաքականին։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը տարավ 7-րդ հաղթանակը եւ 21 միավորով նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Հայաստանի հավաքականը 10 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է Ֆինլանդիայից, որի հետ 8-րդ տուրի հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին Տուրկուում։
10 միավոր ունի նաեւ չորրորդ տեղում ընթացող Բոսնիա-Հերցեգովինան, որը 7-րդ տուրում 4։1 հաշվով հաղթեց ֆիններին։
Եվրո-2020, J խումբ, 7-րդ տուր
Լիխտենշտեյն - Հայաստան՝ 1։1
Յանիկ Ֆրիկ, 72 - Տիգրան Բարսեղյան, 19
Հայաստան․ Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Արման Հովհաննիսյան, Ռումյան Հովսեփյան (Արթուր Միրանյան, 83), Գևորգ Ղազարյան (Արաս Օզբիլիս, 88), Մարկոս Պիզելի (Գոռ Մալաքյան, 60), Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան, Սարգիս Ադամյան։
Իտալիա - Հունաստան՝ 2։0 (տեսանյութ)
Ժորժինյո, 63, 11մ, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 78
Բոսնիա և Հերցեգովինա - Ֆինլանդիա՝ 4:1 (տեսանյութ)
Իզետ Հայրովիչ, 29, Միրալեմ Պյանիչ, 37, 11մ, 58, Արմին Հոջիչ, 73 - Յոել Պոհյանպալո, 79
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում