18:19  ,  12 հոկտեմբերի, 2019

Ռոբերտո Մանչինի․ Իտալիան 4 անգամ նվաճել է աշխարհի գավաթը, Եվրո-2020-ում պետք է ձգտենք տիտղոսի

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Հունաստանի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումից առաջ վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի պայքարելու են չեմպիոնության համար։

«Մենք ուրախ ենք, որ այժմ հավաքականն ունի ուրույն ոճ, ցուցադրում է հարձակողական ֆուտբոլ եւ վատ չի պաշտպանվում։

Դեռ մեկ տարի ունենք մինչեւ Եվրո-2020-ը, պետք է ավելի առաջադիմենք, բայց մեր նպատակը չեմպիոնությունն է։ Իտալիան 4 անգամ նվաճել է աշխարհի գավաթը, մենք պետք է ձգտենք տիտղոսի նաեւ Եվրոպայի առաջնությունում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է football-italia-ն։

J խմբում Իտալիայի հավաքականը 6 խաղում տարել է 6 հաղթանակ եւ գործնականում ապահովել է եզրափակիչի ուղեգիրը։

Հոկտեմբերի 12-ին Իտալիա - Հունաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով