18:19 12 հոկտեմբերի, 2019Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Հունաստանի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումից առաջ վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի պայքարելու են չեմպիոնության համար։
«Մենք ուրախ ենք, որ այժմ հավաքականն ունի ուրույն ոճ, ցուցադրում է հարձակողական ֆուտբոլ եւ վատ չի պաշտպանվում։
Դեռ մեկ տարի ունենք մինչեւ Եվրո-2020-ը, պետք է ավելի առաջադիմենք, բայց մեր նպատակը չեմպիոնությունն է։ Իտալիան 4 անգամ նվաճել է աշխարհի գավաթը, մենք պետք է ձգտենք տիտղոսի նաեւ Եվրոպայի առաջնությունում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է football-italia-ն։
J խմբում Իտալիայի հավաքականը 6 խաղում տարել է 6 հաղթանակ եւ գործնականում ապահովել է եզրափակիչի ուղեգիրը։
Հոկտեմբերի 12-ին Իտալիա - Հունաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.