Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Հունաստանի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումից առաջ վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի պայքարելու են չեմպիոնության համար։
«Մենք ուրախ ենք, որ այժմ հավաքականն ունի ուրույն ոճ, ցուցադրում է հարձակողական ֆուտբոլ եւ վատ չի պաշտպանվում։
Դեռ մեկ տարի ունենք մինչեւ Եվրո-2020-ը, պետք է ավելի առաջադիմենք, բայց մեր նպատակը չեմպիոնությունն է։ Իտալիան 4 անգամ նվաճել է աշխարհի գավաթը, մենք պետք է ձգտենք տիտղոսի նաեւ Եվրոպայի առաջնությունում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է football-italia-ն։
J խմբում Իտալիայի հավաքականը 6 խաղում տարել է 6 հաղթանակ եւ գործնականում ապահովել է եզրափակիչի ուղեգիրը։
Հոկտեմբերի 12-ին Իտալիա - Հունաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում