Սիրիական ծագմամբ 27-ամյա գերմանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Մանուել Չառը WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հետ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք մենամարտի նախօրեին վիճակախաղում շահել է 5 հազար եվրո:
Չառը կարողացել է գուշակել 6 թվերից 5-ը: Նրան ընդամենը մի փոքր չի բավականացրել ջեքփոթի համար, որը կազմում է 8 միլիոն եվրո:
Բռնցքամարտիկը կատակել է, որ եթե կարողանար հաղթել ջեքփոթը, ապա կմտածեր Կլիչկոյի հետ մենամարտը չեղյալ հայտարարելու եւ կարիերան ավարտելու վերաբերյալ, հաղորդում է Sport.de-ն:
Հիշեցնենք, որ Կլիչկո-Չառ մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Մենամարտի ընթացքում 41-ամյա Կլիչկոն կփորձի պաշտպանել WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ամենայն հավանականությամբ, Կլիչկոյի համար այս մենամարտը կլինի վերջինը։ Նա կզբաղվի քաղաքականությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի