Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» տանը խաղաց «Կալյարիի» հետ։ Դաշտի տերերը բավարարվեցին 1 միավորով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Վերջին րոպեին հռոմեական թիմի խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչը գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի օգնությամբ գոլը չգրանցվեց։
Վնասվածքի պատճառով մայրաքաղաքային թիմի կազմում հայտավորված չէր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ռոման» 12 միավորով 5-րդ տեղում է։ «Կալյարին» ունի 11 միավոր եւ 7-րդն է։ 6-րդ տեղ բարձրացավ «Լացիոն», որը 2։2 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը «Բոլոնիայի» հետ եւ նույնպես ունի 11 միավոր։
Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ռոմա» - «Կալյարի»՝ 1։1 (տեսանյութ)
Լուկա Չեպիտելի, 31, ինքնագոլ - Ժոաո Պեդրո, 26, 11մ
«Ատալանտա» - «Լեչե»՝ 3։1
Դուվան Սապատա, 35, Ալեխանդրո Գոմես, 40, Ռոբին Գոզենս, 56 - Ֆաբիո Լուչիոնե, 86
«Բոլոնիա» - «Լացիո»՝ 2։2
Լադիսլավ Կրեյչի, 21, Ռոդրիգո Պալասիո, 31 - Չիրո Իմոբիլե, 23, 39
Հեռացումներ՝ Գարի Մեդել («Բոլոնիա»), 70 - Լուկաս Լեյվա («Լացիո»), 59, երկրորդ դեղին քարտ
«Տորինո» - «Նապոլի»՝ 20։00
«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 22։45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում