01:16  ,  4 հոկտեմբերի, 2019

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Ստանդարդին». Բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հոկտեմբերի 3-ին մրցեցին A, B, C, D, E, F խմբերի թիմերը:

Լոնդոնի «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը չափեց բելգիական «Ստանդարդի» հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարավ: Դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին, գոլերի հեղինակ՝ Ժոզեֆ Ուիլոկը և Դանիել Սեբալյոսը:

Միաժամանակ ընթացող «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» հանդիպման գլխավոր մրցավարը շուրջ 30 րոպեով ստիպված եղավ ընդհատել խաղը, քանի որ երկրորդ խաղակեսի սկզբում դրոնով ստադիոն իջեցվեց Արցախի դրոշը:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 1:0

«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 1:4

B խումբ

«Մալմյո» (Շվեդիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:1

«Լուգանո» (Շվեյցարիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 0:0

C խումբ

 «Կրասնոդար» (Ռուսաստան) - «Խետաֆե» (Իսպանիա)՝ 1:2

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 2:2

D խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 2:1

«Ռուսենբորգ» (Նորվեգիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 1:4

E խումբ

«Լացիո» (Իտալիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 2:1

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Կլուժ» (Ռումինիա)՝ 2:0

F խումբ

«Վիկտորիա Գիմարայեշ» (Պորտուգալիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 0:1

«Արսենալ» (Անգլիա) - «Ստանդարդ» (Բելգիա) ՝ 4:0 (տեսանյութ)

Ավելի վաղ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում