17:03  ,  26 սեպտեմբերի, 2019

Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը Եվրո-2020-ի առաջիկա խաղերին հարցականի տակ է

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանն անդրադարձել է Կամո Հովհաննիսյանի վնասվածքին և նշել, որ Հովհաննիսյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին:

«Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։ 

Նա վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները», - ասել է Կարեն Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հոկտեմբերի 12-ին կմրցի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15՝-ին Ֆինլանդիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս