17:03 26 սեպտեմբերի, 2019Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանն անդրադարձել է Կամո Հովհաննիսյանի վնասվածքին և նշել, որ Հովհաննիսյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին:
«Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։
Նա վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները», - ասել է Կարեն Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հոկտեմբերի 12-ին կմրցի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15՝-ին Ֆինլանդիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.