Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 23-ին մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի հավաքականի 2 ներկայացուցիչ:
89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Պոկում վարժությունում այս տարվա Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը 167 կգ արդյունքով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 208 կգ և երկամարտում 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Միրիին:
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 355 կգ արդյունք՝ զբաղեցնելով 12-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:44 , 14 հոկտեմբերի 
20:20 , 14 հոկտեմբերի
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի