20:45  +04,  21 սեպտեմբերի, 2019

Հայտնի ամերիկացի մարզիչ․ Նարեկ Աբգարյանը լավագույններից է իմ մարզադահլիճում

Հայտնի ամերիկացի մարզիչ Ֆրեդի Ռոուչը ուրախ է Նարեկ Աբգարյանի հետ համագործակցությանը։ Հայաստանի ներկայացուցիչը 13-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

«Նա հիմա լավագույններից մեկն է իմ մարզադահլիճում։ Նա շատ խելացի է, բազմակողմանի զարգացած եւ գերազանց է կռվում։ Նա կատարյալ մարտիկ դառնալու ճանապարհին է։

Top Rank-ը հետեւել է նրա մարզումային մենամարտերին եւ սիրահարվել առաջին օրվանից։ Նրանք շատ են հավանել Նարեկ Աբգարյանի վարպետությունը։ Կարծում եմ՝ նրանք պայմանագիր կառաջարկեն եւս մեկ մենամարտ հետո։ Ակնկալում եմ, որ Նարեկը կդրսեւորվի ամենաբարձր մակարդակում»,- Ռոուչի խոսքը մեջբերում է mmaboxing-ը։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում տեղի ունեցած մենամարտում Աբգարյանը հաղթել է մեքսիկացի Խուան Կանտուին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: