Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Բունդեսլիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Օգոստոսին Լևանդովսկին Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ:
Օգոստոսի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև «Վերդերի» հարձակվող Յույա Օսակոն, «Լեյպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը, «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, «Ֆրայբուրգի» պաշտպան Ժոնաթան Շմիդը և «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում