00:14  +04,  20 սեպտեմբերի, 2019

Ռիվալդո. Ֆատին հետ կպահի «Բարսելոնային» Նեյմարին վերադարձնելու մտքից

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Բարսելոնայի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ, 16-ամյա Անսումանե Ֆատիի մասին, որը մեկնարկած մրցաշրջանն անցկացնում է Իսպանիայի չեմպիոնի հիմնական թիմի կազմում:

«Ֆատին հեռանկարային ֆուտբոլիստ է, իսկ «Բարսելոնայում» գիտեն՝ ինչպես պետք է օգտագործել երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներին: Վստահ եմ, որ Ֆատին իր խաղով հետ կպահի «Բարսելոնային» Նեյմարին վերադարձնելու մտքից:

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու համար պետք է վճարի ռեկորդային գումար, սակայն իր կազմում ունի այնպիսի տաղանդի տեր ֆուտբոլիստ, որը հնարավոր է՝ գերազանցի Նեյմարին»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անսումանե Ֆատին Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ