Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բորուսիայի» հետ խաղի արդյունքի մասին:
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, սակայն միայն 1 միավոր կարողացանք վաստակել: Բազմաթիվ դրվագներում մեր թիմին փրկեց Տեր Շտեգենը:
Երկրորդ ամիսն է հանդես եմ գալիս «Բարսելոնայում», և ինձ ժամանակ է հարկավոր Մեսիի և Սուարեսի հետ խաղալու համար: Ես պետք է հասկանամ նրանց խաղը»,- Գրիզմանի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Դորտմունդում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում