15:48  +04,  17 սեպտեմբերի, 2019

Թայսոն Ֆյուրին 2 ամսով հեռացվել է բռնցքամարտից

Նեւադայի աթլետիկական հանձնաժողովը սառեցրել է բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրի արտոնագիրը՝ բռնցքամարտից երկու ամսվա բժշկական հեռացում սահմանելով նրա համար, հաղորդում է Mirror-ը։

Թայսոն Ֆյուրին չի կարողանա ռինգ դուրս գալ մինչեւ նոյեմբերի 14-ը։ Պատճառը շվեդ Օտտո Ուալինի հետ մենամարտում հոնքի պատռվածք ստանալն է։ Ֆյուրիի հոնքին 47 կար է դրվել։

Բրիտանացի բռնցքամարտիկը Ուալինին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 117:111, 116:112։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: