14:40  ,  15 սեպտեմբերի, 2019

Թայսոն Ֆյուրին հաղթանակից հետո տեղափոխվել է հիվանդանոց

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրին Լաս Վեգասի T-Mobile Arena մարզապալատում տեղի ունեցած մենամարտում մրցավարների միաձայն (116-112, 117-111, 118-110) որոշմամբ հաղթել է շվեդ Օտտո Ուալինին։

Մենամարտի ընթացքում լուրջ դիմադրություն ստացած Թայսոն Ֆյուրին հոնքի խորը պատռվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց՝ բաց թողնելով ասուլիսը, հաղորդում է The Sun-ը։

Թայսոն Ֆյուրին հաջորդ մենամարտը պետք է անցկացներ դեկտեմբերին, սակայն այս մենամարտում ստացած վնասվածքների հետեւանքով, ամենայն հավանականությամբ, այն կհետաձգվի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում