Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լիմասոլի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Իտալիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղին։
«Մենք ոչ մեկի առջեւ ծնկի չենք գալիս, մենք Հայաստանն ենք»,- գրել է Գեւորգ Ղազարյանը։
Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում