17:23  ,  4 սեպտեմբերի, 2019

«Ալաշկերտը» հեռացրեց Աբրահամ Խաշմանյանին

Երեւանի «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և նրա օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում պարոն Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն է մաղթում մարզիչներին հետագա կարիերայում:

 «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ադամյանը, որի շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում