16:18  +04,  2 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել Իտալիայի դեմ խաղին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումներին։

Ժամը 19:00-ին նշանակված է հավաքականի առաջին մարզումը։ Նախապես հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից առայժմ չեն ժամանել Անդրե Չալըշըրն ու Վարազդատ Հարոյանը, որոնք հավաքականին կմիանան երեկոյան, և Հենրիխ Մխիթարյանը, որը հավանաբար Երևան կժամանի սեպտեմբերի 3-ին, հաղորդում է ՀՖՖ կայքը։

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի թիմը կընդունի Իտալիայի, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ