16:18  ,  1 սեպտեմբերի, 2019

«Փյունիկի» ռուանդացի նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել 26-ամյա ռուանդացի կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նիրիսարիկեն հանդես է եկել «Իսոնգա» (Ռուանդա), «Անտվերպեն», «Սենտ-Տրյույդեն» և «Տյուբիզ» (երեքն էլ բելգիական են) ակումբներում: Ռուանդայի հավաքականում Նիրիսարիկեն խաղում է 2012-ից և անցկացրել է 16 խաղ:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Սալոմոն Նիրիսարիկեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով