19:50  ,  31 օգոստոսի, 2019

«Չելսին» սեփական հարկի տակ չհաղթեց «Շեֆիլդին» (տեսանյութ, ֆոտո)

Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունել էր «Շեֆիլդ Յունայթեդին»: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը:

«Չելսիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը: «Շեֆիլդի» կազմից աչքի ընկավ իռլանդացի հարձակվող Կալում Ռոբինսոնը, իսկ «Չելսիի» պաշտպան Կուրտ Զուման 89-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ:

Պրեմիեր լիգայի մեկնարկային 4 խաղերում «Չելսին» հաղթել է միայն 1-ում և 5 միավորով այժմ 9-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Չելսի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 2:2

Թեմի Աբրահամ, 19, 43 - Կալում Ռոբինսոն, 46, Կուրտ Զումա, 89 (ինքնագոլ)

Image

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով